Բրյուսելի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել Բրյուսելում իրականացված պայթյունների պատասխանատվությունը:
Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն: Ահաբեկչություններից մի քանի ժամ հետո Բրյուսելում նոր խուզարկություններ են սկսվել:
Բրյուսելում ձերբակալել են ահաբեկչության կասկածյալներին, նրանք հանդիսանում են Բելոռուսի քաղաքացիներ, որոնք մի քանի տարի առաջ են եկել Եվրոպա, և ինչպես երևում է, հավաքագրվել են:
Իվան և Ալեքսեյ Դոբաշները Գոմելսկի շրջանից են, իսկ Մարատ Յունուսովը՝ Դաղստանցի. վերջինս մի քանի տարի առաջ Բելորուսի քաղաքացիություն է ստացել:
Դոբա եղբայրներից ավագը 1988թ-ի ծնունդ, 2008 թ-ին է մեկնել Բելոռուսից Բելգիա սովորելու համար, նրա հետևից գնացել է կրտսեր եղբայրը: Եղբայրների ծնողները բնակվում են Գոմելի շրջանում:
Նշենք, որ Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 34-ի: Մետրոյում պայթյունից զոհվել է 20 մարդ, 14 մարդ զոհվել է օդանավակայանում: