Ես մասնակցել եմ Ակնայի, Մեխակավանի, Վարանդայի և այլ շրջանների ռազմական գործողություններին. Լևոն Մնացականյան
Բաքվի ռազմական դատարանում շինծու ընթացող դատավարության ընթացքում հարցաքննված, ապօրինի գերեվարված Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունը Արցախի ազատագրման պայքարին:
Լևոն Մնացականյանը նշել է, որ տարբեր տարիներին Արցախի պաշտպանության բանակում զբաղեցրել է գումարտակի հրամանատարի, դիվիզիայի հրամանատարի և հրետանու պետի պաշտոններ։
Պատասխանելով պետական մեղադրողների հարցերին՝ Լևոն Մնացականյանը նշել է, որ Սամվել Կարապետյանի հրամանատարության տակ գտնվող զորամասի կազմում մասնակցել է արցախյան ազատամարտին. «Ես մասնակցել եմ Ակնայի, Մեխակավանի, Վարանդայի և այլ շրջանների ռազմական գործողություններին»։
Ադրբեջանում շարունակվում է ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների և հայ ռազմագերիների շինծու դատական նիստը: