Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Իսրայելին
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։
Այս մասին հայտնել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվելով Թել Ավիվի տարածքում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանի վրա», - ասել է նա ապստամբների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։
Հավելենք, որ երեկ ևս Եմենի հութիները հարվածներ էին հասցրել Իսրայելի օդանավակայանին, ինչի հետևանքով օդանավակայանը մի քանի ժամ շարունակ չի աշխատել: