Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ Վաղարշապատի Միչուրինի փողոցի մի բնակիչ աճեցնում է կանեփ և ապօրինի պահում մարիխուանա:
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 20-ին 62-ամյա տղամարդու տանը կատարվել է զննություն: Բակում հայտնաբերվել է կանեփի մշակված 13 բույս։
«Հայտնաբերվեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու տարա՝ 65 և 29 գրամ քաշերով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: