Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Միխեիլ Կավելաշվիլի
Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ:
Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Վերջերս մեր տարածաշրջանում հակամարտություն տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտության դադարեցմամբ շահագրգիռ կողմերից մեկն ենք։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին հակամարտությունը դադարեցնելու իրենց պատրաստակամության համար։ Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանի համար և հնարավորություններ են ընձեռում բոլոր երեք երկրներին», - ասել է Վրաստանի նախագահը։