ՀՀ-ում ընտրական մեխանիզմների իմիտացիա է
«Կամ իշխանությունները պետք է ընդունեն, որ ՀՀ-ում չկա ընտրական մեխանիզմ, այլ կա դրա իմիտացիա, կամ էլ պետք է դրա բուժման մեխանիզմներն ասեն, որն այս նախագծում չկա, կամ պետք է ասեն ամեն ինչ կարգին է»,- ԱԺ-ում լրագրողների գետ զրույցում նշեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ հավելելով, որ եթե կա շանս քննարկելու, բանավիճելու, ապա այդ շանսը պետք է օգտագործել:
Լևոն Բարսեղյանը նաև հիշեցրեց, որ մի շարք ՀԿ-ներ և կուսակցություններ կոնսենսուսի են եկել և ընդհանուր պահանջներ են ներկայացնում՝ ստորագրված ցուցակների հրապարակման, ցուցակների մաքրման, տեսախցիկների տեղադրման վերաբերյալ. պարզ համապետական-համամասնական ցուցակ՝ առանց ռեյտինագայինի, մատնահետքերի թանաքոտման վերաբերյալ:
Ըստ նրա՝ այսօր բացի ՀՀԿ-ից եւ որոշ ՀՅԴ-ականներից մնացածները կարծում են, որ ցուցակների հրապարակումը օրվա հրամայականն է եւ արդեն երկար ժամանակ է, որ դրա կարիքը կա: