Քանի շրջանավարտ կա այսօր հանրապետությունում․ ԿԳՄՍՆ թվեր է ներկայացրել
Այսօր հանրապետության դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները, որից հետո շրջանավարտները հրաժեշտ կտան իրենց հարազատ կրթօջախներին ու մուտք կգործեն կյանքի մի նոր փուլ:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտելու է 39․819 աշակերտ, իսկ 12-րդ դասարանն ավարտելու է 21․482 աշակերտ:
Վերջին զանգի առթիվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելելու է Արարատի մարզ: