Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին
Մայիսի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկանության բաժնի ոստիկան 33-ամյա Նարեկ Բ.-ն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել և հայտնել, որ մոտ 60 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել։
Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ հայտնելով որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա Գ. Ա.-ն է։