Ուկրաինական բանակը հրթիռակոծել է Կուրսկի մարզը. կան մեծ թվով վիրավորներ
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում գտնվող ռուսական ռազմական տեխնիկայի կենտրոնակայանին:
Այս մասին հայտնել է «Պեպել-Կուրսկ» տելեգրամային ալիքը։
Նշվում է, որ Լգովում, քաղաքի ծայրամասում գտնվող «Ռոսնեֆտ» բենզալցակայանի տարածքում, մի շարք պայթյուններ են որոտացել։
«5-7 րոպե ընդմիջումներով երեք հարված է հասցվել տեխնիկայի և անձնակազմի կենտրոնակայանին», - ասվում է հրատարակության մեջ։
Միաժամանակ, շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 16 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա։