Ճապոնիայի ափերի մոտ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ուրակավա բնակավայրից (Հոկայդո կղզի) 23 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 12 հազար մարդ։
Ցնցումները գրանցվել են 65 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ինչպես նաև ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։