Ալիևի օգնականը ԵՄ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է «Հայաստանի հետ կարգավորման գործընթացը»
Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը բանակցություններ է վարել ԵՄ արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղարի հետ․
«Մենք քննարկել ենք ԵՄ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները, Եվրամիության աջակցությունը Հայաստանի հետ կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային իրադարձությունները ։ ԵՄ — ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին»,- գրել է Հաջիևը X-ում։