ԱԺ-ն վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում». Միրզոյան
Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենինՆեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
Տնտեսություն

Սամվել Ալեքսանյանը ՍԱՊԾ-ին օգտագործում է դեղերի շուկայում մենաշնորհ ունենալու համար

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ դիտարկում է իրականացվել «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ում. արգելել է «Սեալեքս ֆորտե» և «Ալիկապս» կենսաբանական ակտիվ հավելումների իրացումը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՊԾ-ից:

Նշենք, որ ըստ որոշ լուրերի, «Ալֆա ֆարմը» պատկանում է ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին: Ինչո՞ւ այս պահին և միայն «Ալֆա ֆարմը» ՍԱՊԾ պետը հրամայեց ստուգել:

Հաղորդագրության մեջ չի նշվում, որ բողոք կա, կամ ինչ-որ հիմք դիտարկման համար, պարզապես ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանը հրաման է տվել: Այս կարգի հրամաններ կատարվում են միայն որոշ դեպքերում, եթե ՍԱՊԾ-ին ուղղորդում են դեպի տվյալ կազմակերպությունը՝ կարճ ասած օգտագործում են պետական լծակները մրցակցին դաշտից դուրս մղելու համար:

Չի բացառվում, որ աչք են դրել «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցի վրա: Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանը դեռևս երկու տարի առաջ փորձում էր ինչ-որ ձևով կասեցնել տալ «Ալֆա ֆարմի» գործունեությունը, կամ էլ կուլ տալ այն և վերջնականապես գերիշող դիրք ունենալ դեղերի շուկայում, որպեսզի այդ ոլորտում ունենա մենաշնորհային կարգավիճակ:

Բայց, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, «Ալֆա ֆարմում» ներդրումներ ունի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ապա այս ընկերությանը կուլ տալ չի հաջողվել: Ինչպես երևում է Սամվել Ալեքսանյանը խնդիրը կրկին փորձում է լուծել, սակայն այս անգամ օգտագործելով ՍԱՊԾ-ն:

Արդյոք ՍԱՊԾ-ն դաշտում այլ խնդիրներ չունի լուծելու, իհրակե ունի. ժամկետանց սննդի վաճառքից մինչև սնունդ արտադրող ընկերությունների սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմանները, և եթե հարցնելու լինեք ՍԱՊԾ-ից ինչու չեն ստուգում, պատասխանում են, որ ահազանգ չկա:

Վերահսկելու փոխարեն սննդի շուկան, ՍԱՊԾ-ն իր ծանր տեղը թեթևացրել է ու գնացել ստուգելու «Ալֆա ֆարմի» կենսաբանական հավելումները, այսինքն ջուրը ջրաղացը տարել է, ՍԱՊԾ-ն ընկել է Չարչախին է ման գալիս:

Ավելի քան պարզ է, որ գործ ունենք պատվերի հետ, որն էլ իր հերթին նշանակում է, որ յուրաքանչյուր օլիգարխ կամ պատգամավոր կարող է պետական կառույցի միջոցով լուծել այն խնդիրը՝ կարգով, օրենքով, ինչն անհնար է լուծել բիզնես-մեքենայությունների միջոցով: Այս խնդրի հետ կապված հարցը ոչ թե հաղթողների կամ պարտվողների մասին է, այլ այն, թե ինչպիսին է Հայաստանում բիզնես միջավայրը:

Հիշեցնենք նաև, որ հաճախ է գրվում, որ «Նատալի Ֆարմը» ներկրում է ժամկետանց դեղորայք և կենսաբանական հավելումներ, սակայն չգիտես ինչու Սամվել Ալեքսանյանի կազմակերպությանը որևէ կառույց չի ստուգում: Մնում է սպասել ու տեսնել, թե ինչ է ստացվում Սամվել Ալեքսանյան, ՍԱՊԾ և «Ալֆա ֆարմ» եռանկյունուց: