Քաղաքացու պարտավորությունը առ հայկական պետություն հանել են վաճառքի․ Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Զինված ուժերում ծառայությունը և հարկեր վճարելը քաղաքացու անբեկանելի պարտավորությունն է առ պետություն: Յուրաքանչյուր քաղաքացու ցանկացած գնով պաշտպանությունը պետության անբեկանելի պարտավորությունն է առ քաղաքացի:
Սրանք պետականաստեղծ դրույթներ են: Սրանցից որևէ մեկի դադարումը պետության չգոյության պատճառ է: Սրանց կառավարման տակ հայկական պետությունը հրաժարվել է սեփական քաղաքացու հանդեպ այս պարտավորությունից: Իսկ քաղաքացու պարտավորությունը, առ հայկական պետություն, հանել են վաճառքի»: