Թրամփը կարծում է` Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ընթանում են ճիշտ ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ընթանում են ճիշտ ուղղությամբ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նա նշել է, որ ավելի վաղ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունը: