Խոշոր հրդեհ՝ Արագածոտնում. քաղաքացիները նույնպես մասնակցել են շիջման աշխատանքներին
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։