Պուտինը հանձնարարել է կազմել Կուրսկի, Բելգորոդի, Բրյանսկի տուժած շրջանների վերականգնման ծրագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հնարավորինս արագ կազմել Կուրսկի, Բելգորոդի, Բրյանսկի մարզերի տուժած շրջանների համալիր վերականգնման ծրագիրը:
Ծրագրի մշակմանը պետք է միանան պաշտպանության նախարարությունը, ՆԳՆ-ն, ԱԻՆ-ը, առողջապահության նախարարությունը և այլ գերատեսչություններ։