Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում Գազայի հյուսիսային հատվածի բնակիչներին տարհանվել
Իսրայելի պաշտպանության ուժերը կոչ են արել Գազայի հյուսիսային հատվածի բնակիչներին տարհանվել դեպի հարավ։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Ավիչայ Ադրայը։
«Իսրայելի պաշտպանության բանակը ակտիվորեն գործում է այն տարածքներում, որտեղ դուք ներկա եք, քանի որ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են գործել այդ տեղերում», - գրել է նա։
Ադրայը պարզաբանել է, որ Շեյխ Զայեդի, Սալաթինի, Բեյթ Լահիայի, Ջաբալիայի և մոտակա քաղաքների տարածքները այժմ համարվում են վտանգավոր մարտական գոտիներ և կոչ է արել բնակիչներին անհապաղ տարհանվել դեպի հարավ։