Եմենի հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին
Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին հրթիռային հարված հասցնելու մասին։ Այս մասին հայտնել է հութիների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նա հութիներին պատկանող «Ալ Մասիրահ» հեռուստաալիքի եթերում ասել է, որ հարվածների ժամանակ օգտագործվել է «Զուլֆիկար» բալիստիկ հրթիռ։
Սարիայի խոսքով՝ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին, և արդյունքում օդանավակայանի գործունեությունը մոտ մեկ ժամով դադարեցվել է։ Բացի այդ, Եմենի հութիները անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Հայֆայում գտնվող երկու թիրախների։