ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել պահպանել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել։ Տեղեկացնում է APA գործակալությունը։
ԵԱՀԿ-ում ղեկավարող Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Գարնոթ Էրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պյեր Անդրիեն կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը։
Նրանք կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում պահպանել խաղաղ ճանապարհով խնդրի լուծման ջանքերը, սահմանային վայրերում պահպանել հրադադարը և կատարել այն բոլոր միջոցառումները, որոնք կօգնեն հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Բացի այդ, նրանք ողջունել են Անջեյ Կասպրչիկի կոչը, որը հայկական և ադրբեջանական կողմերին տոն օրերին հրադադարի պահպանման կոչ էր արել։