Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի զինվորների վերացման մասին
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են մեկ օրվա ընթացքում Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» շարժման երրորդ անդամի վերացման մասին։
Համապատասխան հայտարարությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։
«Մեկ օրվա ընթացքում արդեն երրորդ անգամ Իսրայելի պաշտպանության բանակը հարավային Լիբանանում սպանել է «Հեզբոլլահի» զինվորի», - ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ արմատականը վերացվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ Լիբանանի տարածքի հարավային մասում գտնվող Այտարուն բնակավայրի տարածքում։