Վաշինգտոնում սպանել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտնել է, որ Վաշինգտոնում գտնվող Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։
Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Ավելի վաղ ABC-ն հայտնել էր, որ Վաշինգտոնում գտնվող «Քեփիթալ» հրեական թանգարանի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ ենթադրաբար Իսրայելի դեսպանատան աշխատակից։
«Այսօր Վաշինգտոնի Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ Մենք ակտիվորեն հետաքննում ենք դեպքը և աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ», - գրել է Նոեմը։
Նա նաև խոստացել է պատասխանատվության ենթարկել հարձակվողին։
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը իր X սոցիալական ցանցի էջում հարձակումը անվանել է հակասեմական ահաբեկչության ստոր ակտ: