Դեսպանը ներկայացրել է կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնություններըՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի 5 ամսվա արդյունքներըՌԴ ենթակառուցվածքներին հարվածելով` Կիևը փորձում է ազդել զբոսաշրջային սեզոնի վրա. ՊուտինԵվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՎերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքումԾեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոցՍուրեն Պապիկյանը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՇուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինԱլեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստըՕդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազիՄոնրեալում սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվելՆրբորեն մեկնարկել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց. Քաղաքական վերլուծաբանՓամբակում ուսումնական զորավարժության ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել էՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել ՀայաստանԼավրովը հայհոյել է Ուկրաինայի վերաբերյալ կլոր սեղանի ժամանակԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի զինված ուժերը բերվել են մարտական ամենաբարձր պատրաստվածության մակարդակիՈրոնք են Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները. ԱՀԿ-ն ցուցակ է հրապարակելՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Թորոսյանը նախարարության համար նոր անունն է մտածել
Արևմուտքը բացահայտ խոսում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու մասին. ՊուտինԾեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվելԻնչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակության վայրը, նրա կնոջը պատկանող երկու տրանսպորտային միջոցները. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ Կոնգրեսում կքննարկի ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքի հարցըՌուսական բանակը հարվածներ է հասցրել Կրիվոյ Ռոգին. կան զոհեր և վիրավորներԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է. ՄԻՊԵթե ասեք «արա», 40 հազար անգամ «արա» կասենք, ձեռքերին արտոնություն տաք՝ տասնապատիկ կստանաք․Ստեփանյան (տեսանյութ)Հետախուզվողի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ«Կաշիները քերթվելու ա». Ավինյանը սպառնաց ընդդիմությանըԲաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս «Արի ստե արա»․ ինչպես են քաղաքապետարանում իրար գետնին տապալում (տեսանյութ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԻրանին միջուկային զենքի մշակումից զրկելը ավելի կարևոր է, քան համաշխարհային ճգնաժամըՄԻՊ-ը Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբԻ՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել. Hetq.amԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՊուտինի օգնականը խոսել է Հայաստանի վարած քաղաքականության մասինԹուրքմենաստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն Ալիևի հետ օկուպացված Արցախում էԴալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա տուժածՌուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվում 408 տոննա պարարտանյութՌուս-Հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել. Armlur.am
Ես մտածում էի՝ ավելի լուրջ գործերով կգան․ Իշխան Սաղաթելյանի տանից զարդեր ու կանխիկ գումար են առգրավվել՝ ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու համարՊարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս
Արա, խփո՞ւմ ես մարդկանց. քաղաքապետարանում «մարտ առանց կանոնների» է (տեսանյութ)
Հասարակություն

Տիգրան Հակոբյանը հնչեցրել է իրականությունը խեղաթյուրող մի շարք պնդումներ և անհիմն գնահատականներ. հայտարարություն

Մայիսի 16-ին Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, հնչեցրել է իրականությունը խեղաթյուրող մի շարք պնդումներ և անհիմն գնահատականներ լրագրողական կազմակերպությունների հասցեին։ Այս մասին ասված է շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպությունների տարածած  հայտարարության մեջ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հեռարձակման ոլորտը կարգավորող մարմնի ղեկավարը նախ դժգոհություն է հայտնել ներքոստորագրյալներիս՝ ապրիլի 22-ին տարածած հայտարարությունից, որում քննադատվում էր Կառավարության ապրիլի 17-ի որոշումը «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ ստեղծելու մասին։ Ըստ բանախոսի՝ այդ քննադատությունը պայմանավորված է եղել նրանով, որ մենք մասնակցություն չենք ունեցել սույն գործընթացին։ Սա ակնհայտ խեղաթյուրում է վերոհիշյալ հայտարարության բովանդակությունը, ինչպես նաև՝ բուն խնդիրը։

Իրականում հայտարարության իմաստն այն էր, որ եթե պետությունը որոշել է ձևավորել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ, ապա դրանից օգտվելու իրավունք ու հնարավորություն պետք է ունենան բոլոր տեսակի լրատվամիջոցները, որոնք պատրաստ են ստեղծել մշակութային, կրթական, մանկական, մարզական և այլ հանրային նշանակություն ու հետաքրքրություն ունեցող բովանդակություն։

Անընդունելի են նաև Տիգրան Հակոբյանի և Պետրոս Ղազարյանի պնդումները մեկ այլ հարցի վերաբերյալ, թե լրագրողական կազմակերպությունները ձայն չեն բարձրացնում ընդդեմ ապատեղեկություն տարածող, սանձարձակ վարքագիծ դրսևորող, մասնագիտական էթիկան խախտող լրագրողների կամ լրատվամիջոցների։ Դժվար է ասել՝ սա անտեղյակությա՞ն հետևանք է, թե՞ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու և մարդկանց ապակողմնորոշելու փորձ։

Ամեն դեպքում նշենք, որ այդ խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, դրանց անդրադարձել ենք բազմաթիվ հայտարարություններում, փորձագիտական եզրակացություններում ու այլ փաստաթղթերում, որոնք լայնորեն լուսաբանվել են և տեղադրված են բաց աղբյուրներում։ Պայմանավորված թեմաներով՝ մենք թիրախավորվել ենք և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ տարբեր ճամբարների հետ ասոցացվող լրագրողների կամ լրատվամիջոցների կողմից։ Սակայն դրանից մեր սկզբունքային դիրքորոշումները չեն կարող փոխվել։

Առավել անընդունելի են Տիգրան Հակոբյանի կողմից մեր գործընկեր կազմակերպություններից մեկին՝ Գորիսի մամուլի ակումբին թիրախավորելը, դրա գործունեությունն արժեզրկելու փորձն ու քամահրական վերաբերմունք դրսևորելը։ Այն, որ հաղորդման մասնակիցները տեղյակ չեն, թե ինչով է զբաղվում Գորիսի մամուլի ակումբը, դա նրանց իրազեկվածության խնդիրն է, սակայն հասարակական ոլորտում մարզային այդ կառույցը ճանաչված է թե՛ լրագրողական, թե՛ սոցիալական և հումանիտար, թե՛ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանն ուղղված գործունեությամբ։

Հենց դրա համար է մարզային այս կառույցը միջազգային դոնոր կազմակերպությունից խոշոր դրամաշնորհ ստացել, ինչը խոսում է Գորիսի մամուլի ակումբի ոչ միայն կարողությունների ու հմտությունների, այլև տասնամյակների ընթացքում ձեռք բերած վստահության մասին, և սա չպետք է անհիմն կասկածամտության ու չարախոսության թեմա դառնա։

Հորդորում ենք Տիգրան Հակոբյանին որևէ ՀԿ-ի բյուջեն դիտարկելիս ուշադիր ծանոթանալ նաև կազմակերպության գործունեությանը, այլապես դրա վերաբերյալ դատողությունները խիստ խոցելի են դառնում։ Ինչ վերաբերում է հարկատուների հաշվին գործող պետական մարմնին, ապա հասարակությունը և մենք՝ որպես մասնագիտացված կազմակերպություններ, իրավասու ենք պահանջել դրա ղեկավարից՝ ապահովել ՀՌՀ-ի պատշաճ գործունեությունը, այդ թվում՝ տեսալսողական լրատվամիջոցների եթերում բազմակարծությունը, հեռուստածրագրերը զերծ պահել գռեհկաբանությունից և նպաստել մեդիադաշտում իրական բարեփոխումներին, այլ ոչ թե զբաղվել ինքնագովեստով և նոր, պատժիչ լիազորություններ ակնկալել իշխանություններից։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ