Ո՞վ ասաց, որ ես նման ցանկություն ունեմ. Լյուդմիլա Սարգսյանը` ՀԱԿ-ի ցուցակում հայտնվելու մասին
Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցի ՀԱԿ-ի ցուցակով, պատասխանեց. «Ո՞վ ասաց, որ ես նման ցանկություն ունեմ..»։
«Նրան ուժեղ կին եմ համարում, ինչպիսիք քիչ են խորհրդարանում, և մենք լավ ենք հասկանում միմյանց։ Բայց նշեմ, որ իմ թշնամիներն էլ պակաս չեն, ես սիրում եմ թշնամիներ ունենալ, դա ուժ է տալիս ինձ»,- Նաիրա Զոհրաբյանին միանալու վերաբերյալ հարցին պատասխանեց պատգամավորը:
Լյուդմիլա Սարգսյանը նաև նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե ում հետ կհամագործակցի ընտրություններից առաջ և ոչինչ չի բացառում։