Իսպանիայում uպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդականը
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին ղեկավարի տեղակալ Անդրեյ Պորտնովը սպանվել է Մադրիդի մոտակայքում՝ Պոսուելո դե Ալարկոն քաղաքում:
Այս մասին հաղորդում է Cadena SER-ը։
Իսպանական ռադիոկայանի տվյալներով՝ Պորտնովը ստացել է հինգ հրազենային վնասվածք՝ չորսը՝ կրծքավանդակին և մեկը՝ գլխին։ Դեպքը տեղի է ունեցել տեղի դպրոցի մուտքի մոտ։
Ինչպես հաղորդում է ABC-ն, հարձակվողը փախել է հանցագործության վայրից, և ոստիկանությունը որոնում է նրան։
Cadena SER-ի աղբյուրները հայտնում են, որ մարդասպանը մոտոցիկլետով սպասում էր Պորտնովին։ Հենց որ Պորտնովը ժամանել է, հարձակվողը կրակ է բացել, ապա անհետացել:
Սպանության գործով հետաքննությունը շարունակվում է։ Հանցագործության դրդապատճառների մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։