Ոստիկանները ԱԳՆ-ի մոտից հեռացրեցին հակառուսական ակցիայի մասնակիցներին
Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ ԱԳՆ շենքի մոտ, ոստիկանական ուժերը հեռացրեցին այդտեղ ակցիա իրականացնող քաղաքացիներին: Ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց սկսվեց:
Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հորդորեցին լքել տարածքը՝ տեղակայվելով ԿԲ-ի դիմաց:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի հետ կապված «Եվրադաշինքն» ակցիաներ է կազմակերպում՝ «Պուտին մարդասպան» պաստառներով: