Ահաբեկչության պատճառով փակվել է Ֆրանսիայի և Բելգիայի սահմանը
Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ փակվել է Ֆրանսիայի և Բելգիայի սահմանը։ Ուժեղացվել են Բելգիայի միջուկային օբյեկտների անվտանգության միջոցառումները, հաղորդում է РИА Новости-ն:
Դադարեցվել է Բրյուսելի կայարանից դեպի Փարիզ ընթացող բոլոր գնացքների շարժը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ լրացուցիչ ռազմական միավորներ են տեղակայվել երկրի վարչապետի գրասենյակի մոտակայքում:
Լոնդոնի ոստիկանությունը լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել քաղաքի կենտրոնում անվտանգության ապահովման համար՝ Բելգիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունների առնչությամբ:
Փարիզի իշխանությունները նույնպես ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։