Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Ռուսաստանի հայերի միությունը ՌԴ ՔԿ-ին կոչ է արել արձագանքել Ադրբեջանի կողմից մարշալ Բաղրամյանի հուշարձանի պղծմանը

Ադրբեջանի իշխանությունների գործողություններին, որոնք Մեծ Հաղթանակի 80-ամյակի տարում ոչնչացրել են մարշալ Բաղրամյանի հուշարձանը և հետևողականորեն պղծում են Հայրենական մեծ պատերազմի (ՀՄՊ) հերոսների հիշատակը, պետք է պատշաճ գնահատական տրվի Ռուսաստանում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) հայտարարության մեջ։

Դրանում նշվում է.

«Մարտահրավերների թվում, որոնց մենք բախվում ենք վերջին տարիներին, խորհրդային ժողովրդի հերոսության և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում նրա դերի մասին հիշողությունը վարկաբեկելու և ջնջելու փորձերն են, այդ թվում՝ խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման միջոցով։

 

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ այսօր քննիչների վարույթում քրեական գործեր կան, որոնք քննվում են 15 եվրոպական պետությունների՝ Լատվիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Լեհաստանի, ԳՖՀ-ի, Չեխիայի, Հունաստանի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Ռումինիայի և Մոլդովայի տարածքում գտնվող խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանների, հուշարձանների և հուշահամալիրների պղծման, ոչնչացման կամ վնասման 167 փաստով։

Այս խայտառակ ցուցակի թեկնածու է վաղուց հանդիսանում Ադրբեջանը, որի իշխանությունները նպատակաուղղված քաղաքականություն են վարում՝ խորհրդային ժողովրդի կողմից ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հերոսական էջերի հետ կապված հուշարձանների պղծման և ոչնչացման ուղղությամբ։ Մեծ Հաղթանակի 80-ամյակի տարում Ստեփանակերտում քանդվել է Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի հուշարձանը։

Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը Հայրենիքին տվել է Խորհրդային Միության չորս մարշալ և ԽՍՀՄ նավատորմի երեք ծովակալներից մեկին՝ Հովհաննես Իսակովին։ Այժմ ոչնչացվել են այս լեգենդար խորհրդային զորահրամանատարների բոլոր հուշարձանները նրանց պատմական հայրենիքում, նրանց հարազատ գյուղերում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եզակի Չարդախլու գյուղում, որտեղ ծնվել և մեծացել են ապագա երկու մարշալները՝ Հովհաննես Բաղրամյանն ու Համազասպ Բաբաջանյանը, ինչպես նաև հարյուրավոր գեներալներ, ոչնչացվել են բոլոր հուշարձանները, ներառյալ Հայրենական մեծ պատերազմի թանգարանը։

Վերացվել է Հովհաննես Իսակովի հուշարձանը։ Ոչնչացվել է մարշալ Խանփերյանցի (Խուդյակովի) մասին հիշատակը, պղծվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը նրա հայրենի Շուշի քաղաքում՝ համանուն հրապարակում։ Ոչնչացվել է մեկ այլ նշանավոր շուշեցու՝ պետական գործիչ, խորհրդային ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) հիմքում կանգնած Հովհաննես Թևոսյանի հուշարձանը՝ մարդու, որի ջանքերի շնորհիվ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԽՍՀՄ ողջ արդյունաբերությունը արևմտյան շրջաններից տարհանվել է Ուրալից այն կողմ և Սիբիր։ Թևոսյանը, Բաղրամյանի հետ միասին, թաղված է Կրեմլի պատի տակ։ Ավերվել են ՀՄՊ ռազմաճակատներում զոհված զինվորների եղբայրական գերեզմանները։ Ցավոք, այս խայտառակ արարքների ցանկը կարելի է շարունակել։

Ռուսաստանի հայերի միությունը գնահատում է վանդալիզմի այս գործողությունները, մասնավորապես՝ Հաղթանակի լեգենդար զորավարի հայրենիքում Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի հուշարձանի քանդումը, որպես Ադրբեջանի իշխանությունների և նրանց հովանավորների կողմից պլանավորված՝ խորհրդային ժողովրդի դերի արժեզրկման և պատմական փաստերի կեղծմանն ուղղված գործողության մաս, որի վերջնական նպատակը պատմական ճշմարտության խեղաթյուրումն է, բարոյական հիմքերի խարխլումը և սերունդների միջև ժառանգական կապի քայքայումը։

Բնութագրելով այս չարագործությունը որպես հակառուսական կենտրոնների կողմից կառավարվող և իրականացվող՝ համաշխարհային պատմությունը խմբագրելու և ԽՍՀՄ-ի ու նրա մեծ զավակների դերը վերանայելու նպատակով խորհրդային զորահրամանատարների պատվանդանները տապալելու քաղաքականության շղթայի օղակ, Ռուսաստանի հայերի միությունը դիմում է ՌԴ Քննչական կոմիտեին՝ համարելով, որ Ստեփանակերտում կատարված հանցագործության փաստով պետք է քրեական գործ հարուցվի «Ռուսաստանի զինվորական փառքի խորհրդանիշների պղծման, Հայրենիքի պաշտպանների հիշատակի հրապարակային անարգման» հիմքով»։