Ստամբուլի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլի ափերի մոտ՝ Մարմարա ծովում, 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին նշված է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է քաղաքի Բահչելիևլար շրջանից 23,63 կմ հարավ-արևմուտք՝ բաց ծովում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8.16 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։