Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
Իսրայելի բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին՝ չնայած Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններին։
Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ իշխող շրջանակներում իր աղբյուրներին։
«Վերջին ամիսներին Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որի համաձայն Թեհրանը չի հրաժարվի ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», - հեռուստաալիքին ասել է պաշտոնյաներից մեկը։
Աղբյուրները չգիտեն՝ արդյոք Իսրայելի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել հարձակվելու վերաբերյալ, իսկ ամերիկյան հետախուզությունը հստակորեն չի հաստատում հրեական պետության մտադրությունները։ Հարվածի նախապատրաստման անուղղակի նշաններից են Իսրայելի ռազմաօդային ուժերի տեխնիկայի և զենքի տեղաշարժը: