Քրդերը Իտալիայում պայթուցիկներ են նետել թուրքական հյուպատոսարանի վրա
Իտալիայում քրդերը բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առաջ և փոքրիկ պայթուցիկներ նետել հյուպատոսարանի շենքի վրա։ Տեղեկացնում է azadliq.az կայքը։
Այսօր առավոտյան Իտալիայի Միլան քաղաքում քրդերը բողոքի ակցիա են անցկացրել թուրքական հյուպատոսարանի առաջ։ Նրանք պահանջել են վերջ դնել Թուրքիայում քրդերի նկատմամբ իրականացվող բռնություններին։ Վերջում փոքր պայթուցիկներ են նետել շենքի վրա։
Հյուպատոսարանի տարածքում ոչ մի ոստիակն չի եղել։ Քրդերն իրենց բողոքը հայտնելուց հետո ինքնակամ են հեռացել հյուպատոսարանի մոտից։