Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնվի Ադրբեջանի պայմաններին. Ալիև
Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի ադրբեջանական կողմի կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրման համար առաջադրված պայմաններին։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Խաղաղության պայմանագիր կնքելու համար առաջ են քաշվել երկու պայմաններ։ Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնվի այդ պայմաններին»,- ասել է Ալիևը:
Նա նաև հիշեցրել է, թե ինչ պայմաններ էր առաջ քաշել Ադրբեջանը. «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի»,- հավելել է Ալիևը: