Ադրբեջանն օկուպացված Շուշիում կանցկացնի մանկական ստեղծագործության միջազգային փառատոն
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, օկուպացված Արցախի Շուշի քաղաքում կանցկացվի «Շուշի՝ թյուրքական ժողովուրդների միասնության մշակութային մարգարիտ» միջազգային մանկական արվեստի փառատոնը:
Թյուրքական պետությունների դպրոցականները կմասնակցեն գիտության և կրթության նախարարության կողմից կազմակերպված փառատոնին։
Միջազգային մանկական արվեստի փառատոնի նպատակն է ամրապնդել թյուրքալեզու պետությունների երեխաների միջև բարեկամության, եղբայրության և համագործակցության հարաբերությունները, ստեղծել պայմաններ, որպեսզի երեխաները արժանիորեն ներկայացնեն իրենց երկրների պատմությունն ու մշակույթը: