Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան հարձակվել է Կրեմլի վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի կողմից Կրեմլի վրա հարձակման մասին:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա նշել է, որ Պուտինը Թրամփին հայտնել է, որ մայիսի 7-ի գիշերը՝ Հաղթանակի օրվա պատվին Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարի ժամանակ, կանխվել է Կրեմլի և Կարմիր հրապարակի տարածքում ահաբեկչական հարձակումների սպառնալիքները։
Կրեմլի վրա հարձակման հետ կապված Ուշակովն այլ մանրամասներ չի հայտնել: