Բրյուսելի օդանավակայանում հնչած պայթյուններից հետո ահաբեկչություն է եղել նաև մետրոյում
Բրյուսելում՝ Մելբեկի մետրոյի կայարանում, պայթյուն է որոտացել, հայտնում է Le Figaro-ն։ Դրանից րոպեներ անց մետրոյի Շումանի կայարանում 2 պայթյուն է գրանցվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 22-ին, Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից զոհվել էր 17 մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել։
Նշենք, որ Շումանի կայարանին են հարում Եվրահանձնաժողովի եւ Եվրամիության խորհրդի շենքերը։
Բրյուսելի մետրոյի Պորտ դե Ալ կայարանի մոտակայքում գնացքների երթեւեկությունը դադարեցվել է Մելբեկի կայարանում հնչած պայթյուններից հետո։ Ուղեւորներին խնդրել են լքել կայարանը։