Ցուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահՊապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ ՄանուկյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողություններըՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ
Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Լեհաստանում ինքնաթիռների ականապատման մի քանի տասնյակ ահազանգեր են ստացվելՀարցվածների շուրջ 98 տոկոսը մտահոգված է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մшհվան դեպքերովԵրկրպագուական շարժումները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունըԱլիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ենԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումՓաշինյանի հայտարարություններն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու ավելի շատ բացասական են գնահատում, քան դրական․ «GALLUP»Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ Պեսկով

Հասել ենք մի օրհասական կետի, երբ մեր հավաքական գիտակցությունն ու դիմադրողականությունը ցանկանում են ենթարկեցնել թշնամու քմահաճույքին. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանի հոդվածը.

«Վերջին տարիներին շատերիս մոտ ամրապնդվում է այն միտքը, որ պատմությունը կրկնվում է: Գուցե՞ նախորդ տարիների մեր ցավագին փորձն է առավել ցայտուն դարձրել մեր հավաքական գենետիկ  հիշողությունը, իսկ կարո՞ղ է անցյալը կրկնվում է, որովհետև ինչ-որ պահի մոռացել ենք պատմության դասերը: Պատմությունն անցյալի զուտ ժամանակագրական նկարագրություն չէ, այն կենդանի և դինամիկ գիտություն է, մշտապես առանցքային լինելով ներկայի ըմբռնման համար: Միայն անցյալը կարող է լուսաբանել և պարզաբանել այն գործոնները և միտումները, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և ռազմավարական շրջանակները, որոնք կերտում են ներկան և, անշուշտ, կոչված են ձևավորելու ապագան: Անցյալ-Ներկա-Ապագա շարունակական և անխափան եռամիասնության գիտակցումը անշեղորեն ուղղորդել է բազմաթիվ ականավոր գործիչների՝ իրենց պետություններն ու հասարակություններն առաջնորդելու առաքելությունում՝ պատմության ինչպես խաղաղ, այնպես էլ ճակատագրական փուլերում: Մինչդեռ այսօրվա Հայաստանում պատմությանը վերաբերվում են ճիշտ հակառակ կերպ:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին թուրքական լսարանի համար ականջահաճո հայտարարություն արվեց առ այն, որ «անցյալում մնալը շատ հեշտ» մոլորություն է և ճիշտը` նայելն է դեպի ապագա, թողնելով անցյալը անցյալում: Սույն մոտեցման սերուցքը այսպես կոչված «գաղափարական տրանսֆորմացիան» է, որը տարանջատել և հակադրել է Պատմական և Իրական Հայաստանը, Հայրենիքն ու Պետությունը, Ազգայինն ու Պետականը, Արցախն ու Հայաստանը: Անցյալն անցյալում թողնելու ջատագովներն բառացիորեն ընկել են պատմության հետևից, անդրդվելիորեն ձգտելով վերբեռնել մեր հավաքական հիշողությունն ու աշխարհընկալումը: Հայ ժողովրդի պատմության, Հայոց ցեղասպանության և Արցախյան ազատամարտի նենգափոխման տխրահռչակ միտումներին վերջերս ավելացել է Հայրենական մեծ պատերազմի «նորարարական» վերաիմաստավորման փորձը։ Սեփական պատմության և ազգային գաղափարական հիմքերի այս հետևողական և անխնա քայքայումն, իմ կարծիքով, ունի տարբեր պատճառահետևանքային նախադրյալներ, սակայն կցանկանայի առանձնացնել հետևյալ երեքը.

ա/ Պատմությունը բացահայտել է հեղափոխությունների երկաթյա օրենքը. հաջողություն հասնելու համար կենսական է տիրանալ մարդկանց մտքերին ու սրտներին: Նոր գաղափարախոսությունների հաղթարշավի շնորհիվ տեղի ունեցան Ֆրանսիական և բոլշևիկների հեղափոխությունները, ինչպես նաև նացիստների իշխանազավթումը Գերմանիայում և բազմաթիվ այլ օրինակներ:  Ժողովրդական էյֆորիան՝ լցված պայծառ ապագայի ակնկալիքով, անհրաժեշտ միջավայր էր ստեղծում նախկին իշխանություններից ազատվելու համար՝ դրա հետ մեկտեղ արմատախիլ անելով նախկին վարչակարգերի օրոք հասարակությանը միավորող և պատմական փորձից ձևավորված արժեհամակարգն ու գաղափարախոսությունը։ 2018 թվականը լեցուն էր անհիմն խոստումներով, բայց զուրկ էր գաղափարական լուրջ հիմնավորվածությամբ զինված պետության զարգացման այլընտրանքային տեսլականից: Կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, արդարությունը և խաղաղությունը որքան կարճաժամկետում գրավիչ կարող էին լինել  զանգվածների համար, այնքան պետք է անխուսափելիորեն ցույց տային միջնաժամկետում իրենց սնանկությունը՝  պետության ռազմավարության տեսանկյունից: Ամփոփելով կարելի է ասել, որ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն և, չնայած Եկեղեցու և Արցախի վրա որոշակի երկչոտ հարձակումներին, նոր իշխանությունները դեռ պատրաստ չէին հարվածելու մեր պատմական և գաղափարական արմատներին։

բ/ 2020 թվականից հետո անցած տարիները ցույց են տվել, որ հակառակորդին հետևողականորեն հաջողվում է մեզ պարտադրել իր կամքը, ինչը ցանկացած պատերազմում ամենադժվար նպատակն է։ Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները արդեն իսկ ընդունել են «հաղթողների» կամքը՝ թաքնվելով պատրանքային խաղաղության հետևում: Անցած ժամանակաշրջանում միակողմանի զիջումները և խոսույթը հիշեցնում են պատմական այն հաստատումը, որ «ուժեղն անում է այն, ինչ կարող է, իսկ թույլը տառապում է այն, ինչ պետք է»: Մենք հասել ենք մի օրհասական կետի, երբ մեր հավաքական գիտակցությունն ու դիմադրողականությունը ցանկանում են ենթարկեցնել թշնամու քմահաճույքին, և այս նպատակով սկսել են վերանայել մեր պատմության ամենանվիրական փուլերը, որոնք սնուցում են մեր ազգային կամքն ու տոկունությունը։ Ինչպես 1938 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեվիլ Չեմբերլենն էր հայտարարում, որ բերել է պատվաբեր խաղաղություն, որը «խաղաղություն է մեր ժամանակի համար», այնպես էլ Հայաստանում հայտարարում են, որ լուծել են ռազմավարական մարտահրավերն ու պատերազմ չի լինելու: Բրիտանիան և ողջ Եվրոպան չվայելեցին խաղաղությունը, քանի որ պատմության և արտաքին քաղաքականության սխալ ընկալման պատճառով արևմտյան ղեկավարներն ակամա քաջալերեցին  նորանոր պատերազմներ մղելու Հիտլերի վճռականությունը: Հայատյացության մեջ թաղված Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղ գոյակցության՝ չնայած միջազգային ոգեշնչող հայտարարություններին։ Որքան անշրջելի լինեն մեր զիջումներն ու թուլանա ազգային կամքը, այնքան սաստկանալու են Բաքվի պահանջներն ու աճելու է աշխարհաքաղաքական ախորժակը:

գ/ Առաջիկայում սպասվում են համապետական ընտրություններ: Ցանկացած կառավարության խնդիրն է պահպանել իշխանությունն ու վերարտադրվել: Իշխանությունը պահպանվում է քարոզչության միջոցով, որն ապահովում է  հանրության հետ քիչ թե շատ ներդաշնակ և համերաշխ համակեցությունը, իսկ վերջինիս տապալման պարագայում օգտագործվում է ուժը: Ինչպես Քիսինջերն է նշել, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները «պետք է ապավինեն բիրտ ուժի՝ ինքնահաստատվելու համար», որի միջոցով ընդունվում է իրենց հեղինակությունն ու լեգիտիմությունը: Վերջին տարիներին Հայաստանում ականատեսն ենք եղել մի իրողության, թե ինչպես պաշտոնական քարոզչության ձախողման պայմաններում օրվա իշխանությունները պարբերաբար դիմել են ուժային միջոցների: Նման դժվարին ժամանակներում անհրաժեշտ է փոփոխվող միջավայրին մեր նպատակներն ու միջոցները հարմարեցնող հմուտ և խոհեմ առաջնորդություն։ Հատկապես ժողովրդավարական պետություններում իմաստուն ղեկավարությունը միավորում է իր քաղաքացիներին համոզիչ և խելացի պատմություն-տեսլական հաղորդելու կարողությամբ: Առաջնորդությունը փոխհարաբերությունների մասին է, այն իմաստ ունի միայն հետևորդներ ունենալու պարագայում: Եվ վերջապես, եթե ​​քաղաքական գործիչները ձախողվում են ներքին քաղաքականությունում, նրանք կորցնում են հեղինակությունը արտերկրում. նրանց արտաքին քաղաքականությունն ու ռազմավարությունը ուղղակիորեն դառնում են հանրային աջակցության պատանդը: Գործող իշխանությունների հետևորդների երբեմնի ստվար բանակը անխուսափելիորեն փոշիանում է, ինչը նշանակում է, որ առաջիկա ընտրություններում միայն ուժին ապավինելով հաղթելու հավանականությունը խիստ կասկածելի է: Հետևաբար, մեր բոլոր դժբախտությունների և սխալների «բուն պատճառների»` մեր պատմության, արժեքային համակարգի և աշխարհընկալման «խմբագրումը» վերջին հուսահատ փորձն է հասարակությանը համոզելու ընդունել այսպես կոչված «գաղափարական վերափոխումը», ինչի արդյունքում կվերականգնվի իշխանություն-հետևորդներ կապը և կերաշխավորվի հաղթանակը հաջորդ ընտրություններում:

Որպես վերջաբան. պետք է գիտակցել, որ պատմությունը երբեք չի ներկայացնում անցյալի, ներկայի և ապագայի փոխկապակցվածությունը գծային տրամաբանությամբ, ուստի հարկավոր է զգուշանալ արհեստական և  մակերեսային պատմական անալոգիաներից։  Պատմությունը և այն կերտող Ժողովուրդը միշտ ապացուցել են, որ ավելի իմաստուն ու համբերատար են, քան ցանկացած քաղաքական, հասարակական գործիչ և կարող են պատմական ապտակ տալ նրանց, ովքեր ընկնում են անցյալի հետևից ու նենգափոխում են այն՝ հարմարեցնելով իրենց կարճաժամկետ նպատակներին: Պատմությունը լի է այդպիսի օրինակներով»։