Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահՊապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ ՄանուկյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողություններըՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ
Հասարակություն

Ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում. Սամվել Ֆարմանյան

«2018 թ. իրադարձությունների մի կարևոր դրվագ ականատես-մասնակցի աչքով. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նա շարունակում է.

«Նախագահ Քոչարյանի այսօրվա հարցազրույցն իսկապես կարևոր էր: Հատկապես այն դրվագները, որոնք վերաբերում էին 2018 թ. իշխանափոխությանը: Նախագահ Քոչարյանը հղում կատարեց որոշ «խոհանոցային խոսակցությունների», որոնք վերաբերում էին 2018 թ. իշխանափոխությանը ու ինչից շատերն անտեղյակ լինելով, խոսում են:

Որպես քաղաքական գործիչ կարծում եմ, որ 2018 թ. իշխանափոխության մանրամասներն արդեն շատ վաղուց լայն հանրությանը չի հետաքրքրում: Դա հետաքրքրում է առավելագույնը 2-3 հազար քաղաքականապես գերակտիվ մարդու, ովքեր քաղաքական այս կամ այն թիմում ներգրավված լինելու բերումով, այդ իրադարձությունների իրենց ձեռնտու մեկնաբանությամբ ընդամենը փորձում են ուժեղացնել իրենց այսօրվա դիրքերը:

Ինչու՞ եմ վստահ, որ այդ իրադարձությունների մանրամասները ժողովրդին վաղուց հետաքրքիր չի: Որովհետև տեսնում եմ, որ ժողովրդի կարծիքն ու գնահատականը բյուրեղացել է այդ ամենի մասին ու միանշանակ է՝ ժողովուրդն արդեն տասնամյակներ ցանկանում էր վաղուց հասունացած արմատական փոփոխություններ, 2018 թ. ավելի լավ ապագայի հույսով լցվեց փողոցներ, բայց Նիկոլ Փաշինյանը հեծնելով համաժողովրդական այդ սպասումների ալիքին, վերջնարդյունքում խաբեց նույն ժողովրդին: Մնաց ժողովրդի տոտալ հիասթափությունը, որն այսօր առկա է:

Չնայած սրան, ես կարծում եմ, որ պատմական իմաստ ստացած առանցքային իրադարձությունների մասնակիցները, հիմնական դերակատարներն ու ականատեսները պարտք ունեն իրենց իմացածը, տեսածը փոխանցելու ժամանակակիցներին ու գալիք սերնդին: Ոչ միայն հանուն պատմության, որ այն փաստահեն շարադրվի ու ուսանելի լինի ապագայում, այլ նաև օգնելու ժամանակակիցներին՝ ճիշտ գնահատելու տեղի ունեցածը, հասկանալու կարևոր իրադարձությունների պատճառահետևանքային կապերը՝ նախևառաջ չսխալվելու առկա իրականությունը ճիշտ գնահատելու գործում:

Ըստ այդմ, նախագահ Քոչարյանի փոխանցած տեղեկությունները գովելի են՝ վերհանելու, ամբողջացնելու 2018 թ. իրադարձությունների որոշ հանգամանքներ:

Ես բնավ չեմ կարող պնդել, որ ամբողջությամբ տիրապետում եմ այդ իրադարձությունների բոլոր մանրամասներին: Վստահաբար, կան մարդիկ, ովքեր գիտեն ավելին: Բայց ես էլ, այդ օրերին լինելով ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, այդ ողջ ընթացքում մասնակցել եմ առանցքային որոշումների կայացմանը: Ներկա եմ եղել այդ բախտորոշ իրադարձությունների ծավալմանն ու ականատես-վկայի աչքերով գիտեմ շատ բաներ:

Առավել ամբողջական հուշերի շարադրանքը թողնելով գալիք պատեհ ժամանակներին, առավոտյան կներկայացնեմ իմ տեսածն ու իմացածը մի առանցքային դրվագի մասին, ինչի առիթը նախագահ Քոչարյանի այսօրվա հայտարարությունն էր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի (չ)առաջադրման, հետո արդեն, ստեղծված իրավիճակում, վարչապետի որևէ այլ թեկնածուի չառաջադրման վերաբերյալ»։