Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Մոլիբդեն, Ռենջ Ռովեր և լռություն. ո՞ւր կորավ «թանկարժեք քննիչ» Նազարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ քննչական համակարգում, կարծես, միշտ ինչ-որ բան թաքուն է լինում. այս անգամ՝ Հրաչ Նազարյանի «անհետացումը» պետական համակարգից, ինչը որքան հանկարծակի էր, նույնքան էլ խորհրդավոր։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության ավագ քննիչ Հրաչ Նազարյանը անակնկալ կերպով ազատվել է աշխատանքից։

Ըստ հասանելի տվյալների՝ 32-ամյա Նազարյանը զբաղվել է մի շարք ուշագրավ գործերով, և երբ Քննչական ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանը ՍՄՍ-ով հեռացավ պաշտոնից, և նշանակվեց Արթուր Պողոսյանը, այս քննիչը, ըստ տարբեր չճշտված տեղեկությունների, ոչ արդյունավետ աշխատանքի համար հեռացվեց աշխատանքից: Քննչական կոմիտեի խոսնակը՝ որից ակնկալվում էր գոնե տեխնիկական պարզաբանում, անհասանելի է։ Ու քանի դեռ պաշտոնական տեղեկություն չկա, հանրությունն ու մամուլը մնում են ենթադրությունների դաշտում։

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ աշխատանքի արդյունավետությունը նկատելի է երիտասարդ քննիչ Նազարյանի հայտարարագրում. երկու բնակարան, շքեղ մեքենա՝ 2021 թ. Արտադրության Range Rover, որը, ըստ բաց աղբյուրների, արժե 75 հազարից մինչեւ 100 հազար ԱՄՆ դոլար։ Քննիչը կարողացել է գնել 2019 թ. արտադրության «Տեսլա» եւ նույն՝ 2023 թ.-ին, 8 մլն դրամով գնված մեքենան 22 մլն դրամով վաճառել է: Սակայն այդքան էժան «Տեսլա» ավտոշուկայի կայքերում չգտնվեց:

Տեղեկացնենք, որ քննիչ Նազարյանի հայրը ՀՀ ՊԵԿ երկարամյա աշխատակից է եղել. Արտաշես Նազարյանը զբաղեցրել է մոլիբդենով հարուստ Սյունիքի մարզի օպերատիվ ծառայության պետի պաշտոնը, ով ջերմ հարաբերությունները պահպանել է նաեւ ԶՊՄԿ-ի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակներում պարբերաբար ներկայացված նախկին դատախազի տեղակալ Բորիս Նազարյանն էլ «թանկարժեք քննիչի» հորեղբայրն է: Եվ կան լուրեր, որ Նազարյանը փորձում է իր զարմիկին տեղավորել դատախազության համակարգում:
Իհարկե, փորձեցինք նաեւ Նազարյաններին գտնել՝ մեկնաբանություններ ստանալու համար, բայց ապարդյուն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում