Բաքվի դատարանում կադրեր են ցուցադրել երջանկահիշատակ գեներալ Սեյրան Սարոյանից
Բաքվում ընթացող ապօրինի դատավարության ժամանակ հատուկ հանձնարարությունների գծով գլխավոր դատախազի օգնական Թուգայ Ռահիմլին ցուցադրել է հայկական բանակի կողմից ադրբեջանական բանակի դեմ պատերազմական կադրեր:
Տեսանյութում ներկայացվում էր 1993 թվականի Քարվաճառում և Ակնայում պատերազմական գործողությունների կադրեր:
Հաջորդ տեսանյութը վերաբերում էր երջանկահիշատակ գեներալ Սեյրան Սարոյանին։ Սեյրան Սարոյանը մեդալ էր ստացել Հայաստանի առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից՝ Քարվաճառն ազատագրելու համար:
Բաքվում ապօրինի դատավարությունը կշարունակվի մայիսի 22-ին։