ԱՄՆ-ն չպետք է միջամտեր ռուս-ուկրաինական հակամարտությանը. Թրամփ
Ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար եվրոպական խնդիր, և ԱՄՆ-ն չպետք է միջամտեր։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով, եթե ռուս-ուկրաինական պատերազմի լուծման գործում առաջընթաց չլինի, Վաշինգտոնը առաջատար դերը կհանձնի եվրոպական երկրներին։
«Եվրոպայում ստեղծված իրավիճակը պետք է մնար այնտեղ։ Սակայն մենք միջամտեցինք, քանի որ նախորդ վարչակազմը զգաց, որ մենք պետք է դա անենք։ Արդյունքում, Միացյալ Նահանգները ներգրավվեցին հակամարտության մեջ նույնիսկ ավելի շատ, քան ինքը՝ Եվրոպան», - ասել է Թրամփը։