Նոր Զելանդիայում գրանցվել են մի քանի ուժեղ երկրաշարեր
Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզիների ափերի մոտ գրանցվել է մի շարք երկրաշարժեր, որոնց ուժգնությունը հասել է 5.3 մագնիտուդի։
Այս մասին հայտնել է Ավստրալիայի ազգային երկրաբանական ծառայությունը։
Նշվում է, որ ամենաուժեղ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 34 կմ խորության վրա։ Մնացած երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվել են 30-ից 60 կմ խորության վրա, Ռաուլ կղզիների խմբի գլխավոր կղզուց 260 կմ հեռավորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։