Ադրբեջանն օկուպացված Արցախի Ակնա քաղաք է ուղարկել բնակվելու անտունների հերթական խումբը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն՝ շարունակվում է անտուն ադրբեջանցիների բնակեցումն օկուպացված Արցախում:
Օկուպացված Ակնայում բնակեցված ընտանիքները նախկինում ժամանակավորապես բնակվել են երկրի տարբեր շրջաններում՝ հիմնականում հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։
Այս փուլում Ակնա է ուղարկվել 50 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 207 մարդ։
Օկուպացված Արցախում այս պահին արդեն իսկ բնակվում է մոտ 40 հազար ադրբեջանցի: