Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները: Ընդգծելով բոլոր հարևանների հետ սերտ կապերի պահպանման Իրանի քաղաքականությունը՝ Ահմադիանն ասել է, որ արտաքին ուժերը շահագրգռված չեն ողջ տարածաշրջանում հանգստությամբ։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է նաև Թեհրանի և Երևանի միջև համատեղ նախագծերի ամբողջական իրականացման անհրաժեշտությունը։

Թեմայի հետ կապված վերլուծականում «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախի հայաթափումից հետո էլ ավելի է ակտիվացրել Մեծ Թուրան ծրագիրը. «Նախկինում, երբ կար 12 հազար քկմ տարածքով Արցախի Հանրապետությունն ու Արցախի ՊԲ-ն, Ադրբեջանն ավելի զուսպ էր իր պանթուրքական ծրագրերում։ Սակայն քպականների կապիտուլյանտ քաղաքականության արդյունքում Արցախը հայաթափվեց, ու այսօր վտանգի տակ են արդեն Սյունիքի անվտանգությունն ու ՀՀ-ի գոյությունը։ Ադրբեջանի նախագահը ողջ Հայաստանն է անվանում «Արևմտյան Ադրբեջան» ու ՔՊ-ից պահանջում է Բաքվին տրամադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որն իրականում պանթուրքական լոգիստիկա է և քայլ դեպի Սյունիքի հայաթափում ու թրքացում»։

Իրանը, սակայն, չի ցանկանում թուրք-ադրբեջանական դաշինքի և նրանց կուրատոր Արևմուտք-Իսրայել տանդեմի դիրքերի ամրապնդում Իրանի սահմանների երկայնքով, քանի որ Թուրքիան և նրա կովկասյան սատելիտ Ադրբեջանը ցանկանում են Իրանից պոկել Իրանական Ադրբեջանը՝ պանթուրքական դրոշների ներքո։ «Իրանի համար Հայաստանը Մեծ Թուրանը զսպող գործոն է եղել տասնամյակներ շարունակ, քանի դեռ 2018 թվականին Երևանում գունավոր հեղաշրջմամբ իշխանության չբերվեց հակառուսական և արևմտամետ, իսկ դե-ֆակտո թրքամետ ուժը։

Թեհրանը ցանկանում է, որ ՀՀ-ն ունենա հզոր բանակ, կայուն տնտեսություն, ամուր սահմաններ, չտրամադրի Անկարային ու Բաքվին «Զանգեզուրի միջանցքը», որը դառնալու է ՆԱՏՕ-ի ու Իսրայելի ռազմական լոգիստիկան ընդդեմ Իրանի»,-գրում են հեղինակները։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել են Իրանի և «այլ մասնակիցների» հետ «օկուպացիայից ազատագրված տարածքներում» համատեղ զորավարժությունների մասին։ Հանդիպմանը ներկայացվել է զեկույց զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի և անցկացման վայրի, նախապատրաստական գործընթացի, անվտանգության կանոնների, ինչպես նաև տարբեր փուլերում կատարվելիք խնդիրների մասին։ Տեղեկացվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 21-ը։

Այս առումով «Հանրապետության հրապարակը» նշում է, որ Իրանը խորացնում է ռազմա-քաղաքական, տնտեսական-էներգետիկ, տրանսպորտային կապերն ու նախագծերն Ադրբեջանի հետ՝ ցանկանալով նվազեցնել Ադրբեջանում Թուրքիայի և Իսրայելի, ինչպես նաև բրիտանական ազդեցությունը. «Իրանը չի ցանկանում, որ Ադրբեջանը վերածվի հակաիրանական պլացդարմի՝ պանթուրքական ուժերի, Իսրայելի և անգլո-սաքսոնական շահերի համար։ Իրանն իր տարածքն է առաջարկում Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար, դրանով ցանկանում է պահպանել իր ազդեցության լծակները թե՛ Բաքվի, թե՛ Նախիջևանի վրա, ինչպես նաև ադրբեջանական նոր հարձակումից փրկել Սյունիքը։ Բացի այդ, Ադրբեջանն ու Իրանը կյանքի են կոչում ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգիծը։ Այսպիսով, Թեհրանը ցանկանում է ունենալ իր ազդեցության լծակներն Ադրբեջանի վրա՝ դրանով փորձելով խաթարել թուրք-ադրբեջանական տանդեմը»։

Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանն, ըստ հեղինակների: «Իրանն ու ԵԱՏՄ խորացնում են կապերը տնտեսական ոլորտում, և Հայաստանը կարող է դառնալ ռուսական և վրացական ապրանքների համար միջանցք դեպի Իրան ու Պարսից ծոց։ Իրանը ցանկանում է ՀՀ-ով ունենալ անխափան լոգիստիկա դեպի Սև ծով և ռուսական շուկա։ Հայաստանը պետք է ավելի օպերատիվ կերպով կյանքի կոչի Հյուսիս-Հարավ նախագիծը, որի շուրջ պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր, տուրիստական և այլ լոգիստիկաներ. Հյուսիս-Հարավը պետք է դառնա Հայաստանի կյանքի ճանապարհը դեպի Իրան, ևս մեկ գործոն, որը կամրապնդի Սյունիքի անվտանգությունն ու կկանխի արտագաղթն այդ կարևոր մարզից։ Այսպիսով, Հայաստան-Իրան կապերը պետք է բարձրացնել որակապես նոր մակարդակ՝ դրանք հարստացնելով իրանական ներդրումներով, համատեղ ձեռնարկություններով՝ օգտագործելով նաև Իրանի հայ համայնքի գործոնը, որպես միավորող հնարավորություն։ Իրան-Հայաստան կապերի ամրապնդումը կբարձրացնի ՀՀ աշխարհաքաղաքական դերն ու կզսպի թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ նպատակներն ու ծրագրերը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում