Թրամփը հակամարտության ավարտից հետո կժամանի Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստան կժամանի հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման հնարավոր հեռանկարները։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփը Ռուսաստանըդիտարկում է որպես պետությունների համար առանցքային տնտեսական գործընկերներից մեկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է մեծածավալ առեւտուր ծավալել ԱՄՆ-ի հետ, եւ ինքը աջակցում է այդ գաղափարին։
«Ռուսաստանը հսկայական հնարավորություններ ունի աշխատատեղեր ստեղծելու և բարեկեցության համար»,- ասել էր ԱՄՆ նախագահը։