Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում». Միրզոյան
Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենինՆեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել
Տնտեսություն

Գերակա շահը մեծ ախորժակ ունեցողների կարիքները բավարարելու համար է

Երբ 2000-ականներին սկսեցին Երևանի մշակութային շենքերի ապամոնտաժումը, հանրության և հատկապես մեղավորներն իրենց խիղճը հանգստացնելու համար որոշեցին հին մշակութային ժեստ անել հանրությանը. կառուցել «Հին Էրիվանը», մոտ 2,5 հա տարածքի վրա, պարփակված Արամի, Բուզանդի, Աբովյան փողոցներով:

Եվ քանի որ այս նախագիծը կյանքի կոչվելու համար ներդրումների կարիք կար, նաև հայտարարությունը սոսկ ժամանակ շահելու միջոց էր:

Սակայն հանրության պահանջները տարիների ընթացքում կարծես թե փոխվեց և կամա-ակամա ստիպված էին «Հին Էրիվան» նախագիծը ոչ միայն շահարկել, այլև փորձել իրականացնելու ելքեր գտնել:

Ինչպես երևում է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի վերջին հայտարարություններից, «Հին Էրիվան» նախագծի առնչությամբ դեռևս բացի տարածքը մաքրելուց, այլ քայլեր չի արվել, և դեռ հայտնի չէ՝ արվելու է, թե ոչ:

Հիշեցնենք, որ կառավարությունը պայմանագիր կնքել է կառուցապատողի՝ շվեյցարացի Վարդան Սրմաքեշի հետ, ծրագիրը գնահատվել է 100 մլն դոլար:

Նշենք, որ Երևանում այն տարածքները, որոնք գնային առումով մրցունակ են, գտնվում են կենտրոնամերձ տարածքներում, և Քաղաքապետարանն է կարողանում գումարներ աշխատել, և ճարտարապետները, և հիմնավորողները, և կառուցողները, և քցողները, և գնորդները: Այնպես, որ Երևանի մշակութասպանությունը ձեռնտու է մեծաթիվ ընչաքաղցների, որոնց մոտ հանրության կարծիքը երրորդական է:
Գերակա շահ, իրացման գոտի անվանումները պարզապես միջոց են բավարարելու մեծ ախորժակ ունեցողների կարիքները:

Այս տարիներին նման անվանումներին զոհ է գնացել Երևանի կենտրոնի մշակութային հուշարձանների զգալի մասը, իսկ կառուցապատողների հիմնական մասը` վերցնելով գումարները, անհետացել է, իսկ հաճախ բանտում հայտնվել են գործիքի դեր ունեցողները:

Այսօր էլ Երևանում կան այնպիսի տարածքներ, որոնք չեն համապատասխանում ոմանց ճաշակին, օրինակ Կոնդը, Սարի թաղը: Շատ երկրներ իրենց պատմությունը պահպանում են անգամ հին ու ծուռտիկ-մուռտիկ շենքերը պահպանելով, քանի որ դա իրենցն է: Օրինակ, եթե մայրիկդ Ջենիֆեր Լոպեսը չէ, դա չի նշանակում, որ պետք է դեն նետես, նա քո մայրն է:

Իսկ հայ նորահայտ հարուստների, նրանց ճաշակը սպասարկողների համար գերադասելի է մայրը նման լինի Ջենիֆեր Լոպեսին, հակառակ դեպքում անպետք լաթի կտորի նման դեն կնետեն, ինչպես դեն նետեցին Հայաստանի պատմության մի հատվածը:

Եվ քանի որ նորահայտերի համար պետք է կատեգորիաներ ստեղծագործել, ապա ոչ լավագույն մտածողները որոշել են գերակա շահ, հանրային շահ, իրացման գոտի:

Կկառուցվի՞ ի վերջո Հին Էրիվանը: Այս հարցի պատասխանը ոչ-ոք չունի, անգամ Նարեկ Սարգսյանը: Նախարարը, լինելով նաև ճարտարապետ, հասկանում է, որ միայն ճարտարապետների, հանրության բարի ցանկությունները բավարար չեն՝ թալանված միլիոններից կոպեկներ ներդնել միայն պատմություն ունենալու համար: