ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը
Մայիսի 20-ից 21-ն աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի ժ. 09:50-ին՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:
11:00-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն, իսկ ժ. 11:20-ին Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: