«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցում
Սպորտ

Ծանրամարտը տարել է միայն առողջությունս, նյարդերս ու երիտասարդ տարիներից ժամանակահատված, բայց հենց այդ ամենը պետք է տաս ինչ-որ բան ստանալու համար. Սիմոն Մարտիրոսյան

Հայկական ծանրամարտը տարիներ շարունակ աշխարհում լավագույններից է, այժմ էլ նոր սերնդի, նոր անունների կողքին դեռևս իրենց խոսքն են ասում ավագ սերնդի ներկայացուցիչները: Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու բազմակի մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը քաշը փոխելուց հետո նորից վերադարձել է «իր սիրելի» քաշային կարգ և այստեղ կրկին Եվրոպայի առաջնության մեդալակիր է: 

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Մարտիրոսյանը խոսել է Եվրոպայի առաջնության, իր հետ նույն քաշային կարգում հանդես եկող Գարիկ Կարապետյանի, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բաց թողած ոսկու ու «սպորտային քաղցի» մասին: 

-Սիմոն, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար: Սկսելով վերջին մրցաշարից, որը Եվրոպայի առաջնությունն էր, և որին մասնակցեցիք Ձեր «հին ու սիրելի» քաշային կարգում՝ պիտի խնդրեմ, որ գնահատեք Եվրոպայի առաջնությունը, ինչպիսի՞ն էր այն ընդհանուր առմամբ: 

-Եթե գնահատական տամ իմ կատարած աշխատանքին ու գնահատեմ 10 բալային համակարգով, ապա 2 կամ 3: Քանի որ Եվրոպայի առաջնությունում իմ բարձրացրած քաշերը շատ փոքր քաշեր էին ինձ համար:  Այդ քաշերը բավարար էին այն առումով, որ Եվրոպայի առաջնությունից առաջ ոտքիս մկանը կտրեցի ու դրանից հետո բավականին երկար ժամանակ չկարողացա նորմալ մարզվել: Եվ, երբ քիչ-քիչ սկսեցի մարզավիճակ հավաքել, արդեն Եվրոպայի առաջնության ժամանակն էր: Ու քանի որ ինձ համար կարևոր էր Եվրոպայի առաջնությանը մասնակցելը, ես որոշեցի գնալ այս առաջնությանը: Մինչ Եվրոպայի առաջնությունը մարզումների ժամանակ հրում էի 210 կգ, իսկ մրցման ժամանակ 213 կգ-ից սկսեցի ու բարձրացրեցի 225 կգ: Բայց սրանք այն քաշերը չեն, որոնցով պետք է Եվրոպայի առաջնությունում հաղթեի:  

-Ձեր քաշային կարգում Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ` Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը: Նախ ինչպիսի՞ երիտասարդ սերունդ ունենք հավաքականում և ինչպիսի՞ հեռանկար ունի Գարիկը:   

- Թիմում ունենք շատ երիտասարդ մարզիկներ, որոնք համալրել են հավաքականը: Ու վստահ եմ, որ հետագայում շատ կլսեք նրանց մասին: Գարիկ Կարապետյանն էլ շատ տաղանդավոր մարզիկ է, ընկեր ու թիմակից: Որքան էլ ամեն մեկը ցանկանում է, որ ինքը դառնա չեմպիոն, ես իսկապես Գարիկի համար ուրախ էի, քանի որ նա նոր քաշեր բարձրացրեց: Կամային հատկանիշների շնորհիվ նա ապացուցեց, որ ինքն էլ է ուժեղ, խոսք ունի ասելու: 

-Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո Դուք բարձրացաք գերծանր քաշային կարգ, իսկ հիմա կրկին վերադարձել եք այս քաշ: Նախ ինչո՞ւ բարձրացրեցիք քաշային կարգը ու ի՞նչը հիմք ծառայեց հետ վերադառնալու համար: 

-Քանի որ 109 կգ քաշն օլիմպիական քաշ չէր, ավելի  շատ հենց դա պատճառ դարձավ: Դրանից առաջ էլ 8 տարի շարունակ քաշ էի գցում, ինչից տուժում էր իմ ֆիզիկական վիճակն ու նյարդային  համակարգը: Ամեն ինչ, կարծես, խառնվել էր իրար, ու չէր ստացվում քաշ գցել: Տարիների ընթացքում ինքնակրթվելով՝ շատ ու շատ երևույթների սկսում ես այլ  տեսանկյունից նայել: Եվ վերջին տարիներին հասկացա, որ գերծանր քաշային կարգը իմը չէ:  Ես ինքս ինձ իմ օրգանիզմում չէի զգում, մարմինս չէի զգում: Պարզապես ապարդյուն էր այդ ամենը: Այն ժամանակ 123 կգ էի, քաշ էի գցում ու դառնում 109 կգ, իսկ այժմ մարզումային քաշս 113-115 կգ է ու շատ ավելի հեշտ է քաշ գցելը: 

-Սիմոն, արդյոք ես Ձեզ ճի՞շտ եմ հասկանում: Դուք մնո՞ւմ եք ծանրամարտում և հստակ ասելիք ունե՞ք այս մարզաձևում:

-Միանշանակ:

-Ո՞րն է Ձեր հաջորդ քայլը: Արդյոք հաջորդիվ պատրաստվո՞ւմ եք աշխարհի առաջնությանը: 

-Այո: Մեկ ամսից կսկսենք հավաքները՝ նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը, բայց ես հիմա իմ անձնական մարզչի հետ եմ մարզումներս անցկացնում: 

-Ձեզ զգում եք ինչպես հին ու բարի ժամանակներո՞ւմ, ինչպես, օրինակ, Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ:  

-Անկեղծ ասած՝ հիմա ինձ շատ լավ եմ զգում այս քաշում. թե՛ մարզումների ծանրաբեռնվածության առումով, թե՛ քաշ գցելու: 

 

-Տոկիոյի Օլիմպիական խաղերը Ձեր վերջին խաղերն էին, որտեղ այնքան մոտ էիք բաղձալի ոսկուն: Հիմա հետ նայելով՝  ի՞նչ տեղի ունեցավ:

-Պարզապես վնասվածքները չթողեցին, որպեսզի այդ պահին լավ մարզավիճակում լինեմ: Եթե խաղերը 2021 թվականի փոխարեն լինեին 2020 թվականին, այդ շրջանում ո՛չ մեջքի խնդիր ունեի, ո՛չ էլ մենիսկս էի կտրել: 2020 թվականին այլ տարբերակ չէր էլ քննարկվի: 2021 թվականին ժամանակն ի վնաս ինձ էր աշխատում: Ու երբ վնասվածք կա ու դրա հետ մեկտեղ նաև քաշ ես գցում, ամեն ինչ ավելի ծանր է անդրադառնում օրգանիզմի վրա:  

- Բայց ափսոսանք չունեք չէ՞:

-Կա, միանշանակ կա ափսոսանք: Ինձ համար այսպես է` ինչ եղել է, արդեն անցյալում է: Պարզապես պետք է այդ ամենը որպես խթան օգտագործել ու սպորտային զայրույթն ավելի ճիշտ օգտագործել:  

-Սիմոն, օլիմպիական «քաղց» ունե՞ք: Օլիմպիական խաղերի մեդալի, ինչու ոչ, ոսկու ձգտում ունե՞ք: 

-Ունեմ, ինչպե՞ս չունեմ: 109 կգ քաշ վերադառնալու նպատակը դա է: Որքան ես եմ տեղյակ, 109 կգ քաշային կարգը դառնալու է 110 կգ, ու դա կլինի օլիմպիական քաշ:   

-Ի՞նչ է Ձեզ տվել ծանրամարտը ու ի՞նչ տարել:

-Ճիշտն ասած՝ այնքան բան է տվել ինձ ծանրամարտը, որ տանելու մասին չեմ էլ մտածում: Տարել է միայն առողջությունս, նյարդերս ու երիտասարդ տարիներից ժամանակահատված: Բայց հենց այդ ամենը պետք է տաս, ինչ-որ բան ստանալու համար: 

-Փոխելով հարցերի ուղղվածությունն ու հեռանալով սպորտից. բոլորս մեր կյանքում ունենք մեկին, որն օրինակ է մեզ համար՝ իր որակներով, աշխարհընկալմամբ: Ունե՞ք Դուք այդ մեկին: 

-Ինձ համար ամենաթանկ մարդիկ իմ ընտանիքի անդամներն են ու նրանք, որոնց հետ ես շփվում եմ, որոնք իսկապես հարազատ են ինձ: Եթե ընտրյալ նկատի ունեք, ապա դեռևս չունեմ այդ մեկին: 

-Իսկ մարզաձևում կան մարզիկներ, որոնք օրինակ են Ձեզ համար: 

-Երբ ես նոր էի եկել հավաքական, այո, այն ժամանակ թիմում ինձ համար օրինակ էին Տիգրան Մարտիրոսյանը, Գոռ Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը:

-Ո՞ւմ եք զանգում առաջինը՝ լավ լուր ստանալիս:

-Ծնողներիս, եղբորս:

-Եթե հայտնվեիք անմարդաբնակ կղզում, ի՞նչ կվերցնեիք Ձեզ հետ: 

-Զենք (հեղ. ծիծաղում է):

-Եկեք մեր ընթերցողներին ասենք, որ Դուք որսի մեծ սիրահար եք: 

-Եթե տեսնեիք Աստծուն ի՞նչ կասեիք: 

-Ծովից ծով Հայաստանը կխնդրեի: Իրականում Աստծուց միայն շնորհակալ եմ այն փորձությունների համար, որ տվել է ինձ ու շնորհակալ եմ այն կամային հատկանիշների համար, որոնք ունեմ այդ փորձությունները հաղթահարելու շնորհիվ: Հենց այդ փորձությունների շնորհիվ է, որ ավելի հասուն եմ ու ավելի խորիմաստ:

- Եվ վերջում, գիտեմ, գուցե, դեռ վաղ է, բայց ինչպե՞ս կուզեք որ Ձեզ հիշեն որպես մարդ ու որպես մարզիկ: 

-Որպես մարդ՝ հասարակ, ժպտերես մարդ: Իսկ որպես մարզիկ` օլիմպիական չեմպիոն: