Պուտինը և Թրամփը այսօր երեկոյան հեռախոսազրույց կունենան. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին, հեռախոսազրույց կունենա իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Թրամփի հետ զրույցը տեղի կունենա՝ հաշվի առնելով Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները», - ասել է նա։
Հեռախոսազրույցի հետ կապված այլ մանրամասներ Պեսկովը չի հայտնել: