ՀԱՄԱՍ-ը հերքել է ինը պատանդ ազատ արձակելու պատրաստակամության մասին տեղեկությունները
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հերքել է այն տեղեկությունները, որ համաձայնվել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող յոթից ինը պատանդների՝ իսրայելական կողմի հետ զինադադարի և իսրայելական բանտերում բանտարկված մի խումբ պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։
Համապատասխան հայտարարությունն արել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին։
«Այն տեղեկությունները, թե շարժումը համաձայնվել է երկամսյա հրադադարի դիմաց ազատ արձակել մի քանի պատանդների, իրականությանը չեն համապատասխանում», - պաղեստինյան «Մաան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Աբու Զուհրին։