Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է Նոր Նորքի ղեկավարի լիազորությունները
Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները:
«Դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար»,- հայտնեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը։
Այս մասին հայտնի դարձավ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար։