Սիրիայի արևելքում ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք ոստիկան է զոհվել. կան վիրավորներ
Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էր Զոր նահանգի Էլ-Մայադին քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երեք ոստիկան, ևս երկուսը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել է SANA գործակալությունը։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ նախնական հետաքննության և դեպքի վայրի զննման արդյունքները ցույց են տվել, որ պայթել է մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։
Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն երեք հասարակական անվտանգության աշխատակից, մի քանիսը վիրավորվել են։
Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննություն են անցկացնում։